Հայրենական պատերազմին մասնակցած վետերաններին կառավարությունը կպարգեւատրի: Այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Կառավարությունը 86 միլիոն դրամ կհատկացնի պարգեւատրման ֆոնդին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ 287 պատերազմի վետերան ունենք, որոնցից յուրաքանչյուրը 300.000 դրամ պարգեւավճար կստանա: