տուն Տնտեսական 300 մլն դրամի փոխարեն ԱԱՀ արտոնություն կստանան 200 միլիոն դրամի ներդրումներ անողները

300 մլն դրամի փոխարեն ԱԱՀ արտոնություն կստանան 200 միլիոն դրամի ներդրումներ անողները

217
0

կառավարություն

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­­խու­թյուն կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, օրենքի 6.1-րդ հոդվածով նախատեսված՝ ՀՀ կառա­վարու­թյան որոշմամբ ընտրված կազմա­կեր­պու­թյուն­ների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակ­նե­րում ներ­մուծվող ապրանքների 300 մլն դրամ արժեքային սահմանաչափը, որը կիրառվում է մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումար­ների վճարման ժամկետի հետաձգման նպատակով, 2014 թվականի հունվարի 1-ից փոխարինվել է 200 մլն դրամով: Դրա կիրառման համար կառավարության որոշումներում անհրաժեշտ են համապատասխան փոփոխություններ, որոնք կարվեն հինգշաբթի օրվա նիստում: