Մոտ 300 հազար մարդ է միացել համացանցային քվեարկությանը, որ պահանջում է արգենտինական կենդանաբանական այգու սպիտակ արջին տեղափոխել Կանադա: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Արթուրո արջը միայնակ է ապրում Մենդոսա քաղաքի բետոնապատ հատվածում, ուր ջերմաստիճանը կարող է բարձրանալ Ցելսիուսի սանդղակով մինչև +40 աստիճան:
Ստորագրահավաքի հեղինակները Արթուրոյին համարում են «աշխարհի ամենատխուր կենդանին» և պնդում, որ նրա պահվածքում նկատելի են ընկճախտի հատկանիշներ:
Հարյուր հազարավոր ստորագրողներն առաջարկում են կենդանուն վերաբնակեցնել կանադական Վենիպեգի կենդանաբանական այգում: Այնտեղ արջը կկարողանա 28 տարվա մեջ առաջին անգամ լողալ սառը լողավազանում: