տուն Քաղաքական Միջազգային 300 հազար իրաքցիներ լքել են իրենց տները Անբար նահանգում մղվող մարտերի պատճառով

300 հազար իրաքցիներ լքել են իրենց տները Անբար նահանգում մղվող մարտերի պատճառով

105
0

53c19be-2.jpg.pagespeed.ce.ZyZYbxyNEv

Իրաքի Անբար նահանգը լքած մարդկանց թիվը հասնում է 300 հազարի։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող գործակալությանը։

Անբարում շարունակվում են մարտերը գրոհայինների և կառավարական զորքերի միջև։ Նախորդ ամիս նահանգի 2 գլխավոր քաղաքները՝ Ֆալուջուն և Ռամադին, գրավվել են գրոհայինների կողմից, որոնք կապված են «Ալ-Քաիդա» խմբավորման հետ։

Իրաքի կառավարությունն այնտեղ զորք է ուղարկել, սակայն քաղաքների վրա հսկողությունը վերականգնելու նրանց փորձերն առայժմ հաջողությամբ չեն պսակվում։

Հիշեցնենք, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական իսլամիստական խմբավորման սուննի մուսուլմանները ևս սկսել են հարձակումները կառավարական զորքերի վրա այն բանից հետո, երբ զինվորականները հունվարի սկզբին գրավել են ապստամբների մի քանի ճամբարներ։