տուն Լուրեր 30 տարի շարունակ 5 ընկերները 5 տարին մեկ լուսանկարվել են միևնույն դիրքում

30 տարի շարունակ 5 ընկերները 5 տարին մեկ լուսանկարվել են միևնույն դիրքում

178
0

5-guys-same-photo-30-years-01-634x4221982 թ. 5 տղա լուսանկարվել են Կալիֆոռնիայի Կոպկո լճի մոտ: Սրանում ոչ մի տարօրինակ բան չկա:

Նրանք շարունակում էին ամեն տարի հավաքվել այնտեղ: 1987 թ. նրանք մտածեցին, որ զվարճալի կլիներ միևնույն դիրքում նորից լուսանկարվել: Այս կերպ նրանք ասես վերարտադրեցին 1982 թ. լուսանկարը: Դե սա էլ առանձնապես արտասովոր չէ:5-guys-same-photo-30-years-02-634x422

Հետո եկավ 1992 թվականը: Տղաները շարունակում էին ընկերություն անել և ամեն տարի ուղևորվել դեպի լիճ: Երբ նրանք երրորդ անգամ լուսանկարվեցին միևնույն դիրքում, արդեն գիտակցում էին, որ դա իրենց համար ավանդույթ է դարձել:5-guys-same-photo-30-years-03-634x422

1997…

5-guys-same-photo-30-years-04-634x422

2002…

5-guys-same-photo-30-years-06-634x422

2007…

5-guys-same-photo-30-years-05-634x422

2012…

5-guys-same-photo-30-years-07-634x401

Արդյո՞ք նրանք կրկին կհանդիպեն 2017 թ. լուսանկարվելու համար: Աջ կողմում պատկերված Ջոն Դիքսոնն ասում է.

-Մենք ծրագրում ենք անել դա մեր ողջ կյանքի ընթացքում, ինչ էլ որ պատահի: Քանի դեռ ողջ կլինի մեզնից թեկուզ մեկը, նա տեսախցիկի առաջ կնստի միևնույն դիրքում լուսանկարվելու համար: Անգամ երբ մենք բոլորս էլ մահացած կլինենք, գուցե կգտնվի մեկը, ով մեզ համար կլուսանկարի դատարկ նստարանը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here