տուն Լուրեր 3 զինծառայող է սպանվել Թուրքիայի հարավ-արևելքում

3 զինծառայող է սպանվել Թուրքիայի հարավ-արևելքում

89
0

152514_crop_0

Թուրքիայի հարավ-արևելյան Նուսայբին շրջանում ռումբի պայթյունից սպանվել է երեք թուրք զինծառայող, «Ֆրանս Պրես» գործակալության փոխանցմամբ` հայտնել է Թուրքիայի զինված ուժերում լրատվամիջոցի աղբյուրը:

Նշվում է, որ ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը տեղադրել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գրոհայինները, պայթել է, երբ թուրք զինվորները փորձել են այն վնասազերծել: Երկու զինվոր տեղում մահացել է, մյուսը ծանր վնասվածքների պատճառով մահացել է հիվանդանոցում:

Թուրքական բանակը, այսպես կոչված՝ հակաահաբեկչական հատուկ զինված գործողություններ է իրականացնում երկրի հարավ-արևելքում` փորձելով ոչնչացնել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ապստամբներին, ովքեր ինքնավարություն են պահանջում քրդերի համար: Ըստ թուրքական պաշտոնական տվյալների` նախորդ շաբաթվա ընթացքում սպանվել է 7 քուրդ ապստամբ: