տուն Լուրեր 3 տոկոս տնտեսական աճ. բյուջեի կատարողականի շուրջ քննարկումներ ԱԺ-ում

3 տոկոս տնտեսական աճ. բյուջեի կատարողականի շուրջ քննարկումներ ԱԺ-ում

102
0

AJ

Ազգային Ժողովում մեկնարկել են երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի շուրջ քննարկումները: ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում, ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը: Նա ասաց, թե 2015 թ.-ի պետական բյուջեն ամբողջապես կատարված է: Մանրամասնելով, թե ինչպես է տեղի ունեցել բյուջեի կատարման գործընթացը, Ատոմ Ջանջուղազյանն ասաց, թե տնտեսական աճը կազմել է 3 տոկոս, որը կրել է հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող գումարների կրճատման, տնտեսության վարկավորման մակարդակի նվազման ազդեցությամբ: Ջանջուղազյանի խոսքով՝ տնտեսական աճին նպաստել են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ծառայությունները, իսկ շինարարությունն ունեցել է բացասական ազդեցություն՝ 0,4 տոկոսով: «Կրճատվել է նաև վերջնական սպառումը, այն նվազել է: Նախորդ տարվա նկատմամբ վերջնական սպառումը նվազել է 6,5 տոկոսով: Կապիտալ ներդրումները նվազել են 5,1 տոկոսով՝ պայմանավորված մասնավոր ներդրումների 8,9 տոկոս նվազմամբ, այն դեպքում, երբ պետական ներդրումներն աճել են: Արձանագրվել է միջին գնաճ 3,7 տոկոս, որը գտնվում է օրենքով սահմանված միջակայքում: Հաշվետու տարում աշխատավարձերն աճել են 7,8 տոկոսով, պետական մակարդակում՝ 8,8 տոկոսով, ոչ պետական հիմնարկներում՝ 6,6 տոկոսով: Գործազրկությունը կազմել է 18,5 տոկոս»,- ասաց նա:  Ջանջուղազյանը նշեց, որ արտաքին առևտրի բացասական մնացորդը նախորդ տարվա համեմատ ևս կրճատվել է, արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 4 միլիարդ 741 միլիոն ԱՄՆ դոլար , այսինքն՝ նվազել է նախորդ տարվա համեմատ 20,6 տոկոսով: Ըստ Ջանջուղազյանի՝ ներկրումները նվազել են 2,9 տոկոսով, արտահանումները՝ 3,9 տոկոսով: Ամփոփելով՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2015թ.-ի պետական բյուջեով ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջությամբ ու ժամանակին հնարավոր է եղել ապահովել, ուստի դրանք կատարված են: Նշենք, որ քննարկմանը, ընդամենը տասը րոպե ներկա գտնվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հեռացավ քննարկման սենյակից: Քննարկումները լքեց նաեւ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը