Երեք տարեկան աղջիկ երեխան Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 2-րդ շենքի 14 բնակարանի պատուհանից վայր է ընկել: Փոքրիկին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Սուրբ Աստղիկ» բժշկական կենտրոն: ԲԿ-ից araratnews.am-ին տեղեկացրին, որ առաջին բուժօգնություն իրենք են ցուցաբերել, բայց մանկական բաժին չունենալու պատճառով երեքամյա աղջկան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» մանկական բժշկական կենտրոն, որտեղ փոքրիկը մահացել է: