տուն Աշխարհ 3.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

3.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

142
0

Թուրքիայի արևելյան Սիվաս (պատմ. Սեբաստիա) նահանգի Զառա շրջանի Բեյփընար գյուղում Ռիխտերի սանդղակով 3.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին գրում է ermenihaber-ը` նշելով, որ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունվարի 19-ին, տեղական ժամանակով` 21:29-ին: Նախնական տվյալների համաձայն` մարդկային կորուստներ և նյութական վնասներ չկան: Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել, ինչի հետևանքով բնակիչները դուրս են եկել իրենց տներից: