տուն Հասարակություն 3 միլիարդի չարաշահում, բայց դեռ մեղադրյալներ չկան

3 միլիարդի չարաշահում, բայց դեռ մեղադրյալներ չկան

326
0

Նախորդ տարի Araratnews.amգրել էր, որ պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել էր 3 միլիարդի չարաշահում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում:

Գրել էինք, որ ՊՎԾ-ն այս ուսումնասիրությունն ուղարկել էր ՀՀ գլխավոր դատախազություն:

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել եւ ուղարկել  Քննչական կոմիտե:

Araratnews.am-ն այսօր Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանից տեղեկացավ, որ ՔԿ-ը նշանակել է մի քանի փորձաքննություն, մեղադրյալներ դեռ չկան: