Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ» հատկանիշներով: Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է «Արարատ» բժշկական կենտրոնում Արարատի մարզի Արարատ գյուղի 3-ամյա բնակիչ Ադրիանա Թառոյանի մահվան փաստով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է հետաքննիչ Օնիկ Սահակյանի կողմից և հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։