Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 28-ից մայիսի 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 44 դեպքից բացահայտվել է 36-ը:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 դեպք:
Բացահայտվել է գողության 40, խարդախության 18, հարկերից խուսափելու 4, յուրացման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ ապօրինի ծառահատման 1-ական, խուլիգանության եւ կաշառակերության 2-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ գողության 6 դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 49-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: