Ռուսաստանի Բորա քաղաքում 29-ամյա Նատալյա Կնյազկովան տատիկ է դարձել: Նրա 15-ամյա դուստր Անաստասիան սեպտեմբերի 23-ին երեխա է ունեցել, հաղորդում է Vesti.ru կայքը:
Երեխայի հայրը 17 տարեկան է: Ընտանիքի հայրը հաստատակամ է երեխային դաստիարակելու հարցում: Սակայն երիտասարդ տատիկն ու պապիկը պատրաստ են իրենց վրա վերցնել երեխայի դաստիարակությունը, քանի որ երեխայի ծնողները պետք է սովորեն: Երեխայի մայրը դեռ պետք է ավարտի դպրոցը:
Երեխայի 34-ամյա պապիկը խոստովանել է, որ շոկի մեջ է եղել, երբ իմացել է, որ պապիկ է դառնալու: Սակայն հիմա, երբ երեխան ծնվել է, ինքը երջանիկ է:
29-ամյա տատիկն ունի 4 դուստր, որոնցից ամենափոքրը 2 տարեկան է: