ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում պատրաստվում են վերադառնալ տարածաշրջան։ Ադրբեջանական 1News.az կայքը հաղորդում է, որ այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն։
Նախորդ անգամ տարածաշրջան էին ժամանել Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահները։ Ամերիկյան կողմը ներկայացնում էր համանախագահ Ջեյմս Ուորլիքի օգնականը՝ Դևիդ Սալվոնը։
Հիշեցնենք, որ իրավիճակը տարածաշրջանում սրվել էր այն բանից հետո, երբ ադրբեջանցիները խոցել էին հայկական զինուժի ուղղաթիռը, որում եղել էր երեք զինվորական։