Այս տարվա սկզբից դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ աճել է ավելի քան 50 տոկոսով։ Վերջին երեք ամիսներին ռուբլին արժեզրկվել է 25 տոկոսով։ Այս անկումը պայմանավորված է նավթի գների կտրուկ անկման հետ։
Երեկ երեկոյան ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է ռեկորդային՝ 50 ռուբլու, իսկ 23։00-ի դրությամբ կազմել է 50.28 ռուբլի։ Եվրոյի նկատմամբ ռուբլին նույնպես արժեզրկել է, փոխարժեքը հասել է 62.52 ռուբլու։
Երեկ նավթի գինը նվազել է 70 դոլարից։