տուն Լուրեր 28-ամյա դատապարտյալ է մահացել

28-ամյա դատապարտյալ է մահացել

136
0

bant

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում երեկ երեկոյան մահացել է 28-ամյա դատապարտյալ Արսեն Գրիգորյանը: Այս մասին Araratnews.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Ղլեչյանի փոխանցմամբ՝ դատապարտյալը հանկարծամահ է եղել, իսկ թե ինչից՝ պատճառները պարզ կդառնան դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց՝ մոտ մեկ  շաբաթ առաջ Արսեն Գրիգորյանը տեղափոխվել էր «Արթիկ» բժշկական կենտրոն՝ հետազոտվելու, և համապատասխան դեղորայքային բուժում էր նշանակվել: