տուն Հասարակություն Առողջապահություն «28.01» և ավելի անապահովության միավոր ունեցող նպաստառուներին պոլիկլինիկաների միջոցով դեղերը կհատկացվեն անվճար

«28.01» և ավելի անապահովության միավոր ունեցող նպաստառուներին պոլիկլինիկաների միջոցով դեղերը կհատկացվեն անվճար

185
0

Այսօր ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել «28.01» միավորը, նախկին «30.01» միավորի փոխարեն: Արդյունքում`   այսուհետև «28.01» և ավելի անապահովության միավոր ունեցող նպաստառուներին դեղերը կհատկացվեն անվճար` առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Նախկին որոշմամբ` «30.01» և ավելի միավոր ունեցող շուրջ 200 հազար շահառու օգտվել է անվճար կամ մասնակի փոխհատուցմամբ դեղերի հատկացումից: Որոշման փոփոխությամբ անվճար դեղեր ստանալու իրավունք կունենան ևս 6114 շահառու` նվազեցված միավորների շնորհիվ: Բացի այդ` այն շահառուները (21100 անձ), որոնք դեղերը ստացել են մասնակի փոխհատուցմամբ, այժմ կստանան անվճար: Ընդհանուր շահառուների թիվը կավելանա ևս 27206-ով:

Այսպիսով` կունենանք բժշկական օգնության և սպասարկման ավելի հասանելի համակարգ, ինչպես նաև դեղերով անվճար ապահովում բնակչության սոցիալապես անապահով, առավել խոցելի խմբերի համար: