Քրդական աշխատավորական կուսակցության անդամ Օմար Մուտլուն կարող է 26 տարի անցկացնել բանտում Դիյարբեքիր քաղաքի թուրքական ռազմաբազայի վրայից այդ երկրի դրոշը հանելու համար: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Մուտլուն իր այս քայլը որակել է որպես բողոք թուրքական հատուկ ծառայությունների հետ բախման ժամանակ սպանված իր երկու զինակիցների համար: Պետական մեղադրողը Օմար Մուտլուի համար պահանջել է 26 տարվա ազատազրկում: ՔԱԿ անդամի նկատմամբ դատավարությունը շարունակվում է: