տուն Լուրեր 26 համարի նոր ավտոբուսը դուրս է եկել երթուղի

26 համարի նոր ավտոբուսը դուրս է եկել երթուղի

992
0

Քաղաքացիները երեկվանից համացանցում հրապարակում են 26 համարի ավտոբուսի նոր մոդելը, որն այսօրվանից արդեն աշխատում է: Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ավտոբուսը, որը քաղաքացիները ցուցադրում են համացանցում, պատկանում է մասնավոր ընկերության և, հավանաբար, փորձարկման համար է գնվել:

«Մասնավոր ընկերություն է, դեղին «Բոգդան»-ներով աշխատող ընկերություն է, մեկ հատ այս մեքենայից են ներկրել և հավանաբար փորձարկելու են և հասկանան՝ ի՛նչ արդյունք կարող է տալ»,- ասաց Կարապետյանը:

Նշենք, որ ավտոբուսն այսօրվանից դուրս է եկել երթուղի և սպասարկելու է քաղաքացիներին: