Լոս Անջելեսում դատավճիռ է կայացվել «Հայկական ուժ» խմբավորման ձերբակալված վերջին անդամներից մեկի համար։ Գործը հարուցվել էր 2011թ.՝ ընդգրկելով 90 մեղադրյալ։ Այս մասին հաղորդում է BBC ռուսական ծառայությունը։
Ինչպես տեղեկացնում են տեղի դաշնային դատախազությունում, նրանցից դեռ չեն դատապարտվել 2-3 հոգի։ «Հայկական ուժ»-ը, որն ունի շուրջ 250 լիիրավ անդամ եւ մի քանի հարյուր կողմնակիցներ, կազմավորվել է Լոս Անջելեսում՝ 1980-ականներին։
Ինչպես լինում է նման կազմակերպությունների մոտ, սկզբում այն նախատեսված էր օտարներից եւ մրցակիցներից պաշտպանելու համար, իսկ հետո ձեւափոխվեց հանցավոր խմբի, որը զբաղվում էր ամեն ինչով՝ սկսած սպանություններից, խաբեություններից մինչեւ դրամաշորթումներն ու բանկի թալանները։
Ապրիլին խմբի 36-ամյա անդամ Արամ Շարապետրոսյանը՝ Ձի մականունով, մեղավոր է ճանաչվել հանցավոր համաձայնության եւ դրամաշորթման գործով եւ դատապարտվել 16 տարի ազատազրկման։ Դա մոտավորապես 3 տարի պակաս է դատախազության պահանջած պատժաչափից, բայց զգալի ավելի է պաշտպանության պահանջած՝ 2.5 տարի ազատազրկման ժամկետից ։