Չինացի շախմատիստուհի Հոու Իֆանը ՖԻԴԵ-ի կողմից հրապարակվող ուժեղագույն շախմատիստուհիների վարկանշային աղյուսակի առաջին տողից «հեռացրել է» հունգարուհի Յուդիթ Փոլգարին, ով այդ հորիզոնականը զբաղեցնում էր 1989 թվականից: Այս մասին հաղորդում է Championat.com-ը:
Ջիբրալթարում կայացած մրցաշարի արդյունքում չինուհին զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը` հավաքելով 2685,7 միավոր: 38-ամյա հունգարուհին ունի 0,7 միավորով պակաս: Փոլգարը միջազգային կարիերան ավարտել է 2014 թվականի օգոստոսին:
Իֆանը 21 տարեկան է, 3 անգամ հաղթել է կանանց շախմատի համաշխարհային առաջնությունում, 2008 թվականին դարձել է աշխարհի ամենաերիտասարդ կին գրոսմայստերը: