ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը գրում է.
Ուղիղ 25 տարի առաջ այս օրը Ղրղսստանի մայրաքաղաք Բիշքեկում ստորագրվեց Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման մասին արձանագրությունը:
Այն ստորագրեցին`
ՀՀ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը,
ԼՂՀ ԳԽ նախագահ` Կարեն Բաբուրյանը,
ՌԴ դաշնային խորհրդի սենատի նախագահ` Վլադիմիր Շումեյկոն,
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ` Վլադիմիր Կազիմիրովը,
Ղրղսստանի Ժոգորկու Կենեշի տոռագա ` Մեդեթկան Շերիմկուլովը,
ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար ` Միխայիլ Կռոտովը:
Երեք օր հետո ստորագրեց նաև Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ` Ռասուլ Գուլիևը:
Բիշկեկյան արձանագրությունը հայկական խորհրդարանական դիվանագիտության մեծագույն նվաճումներից է, որտեղ դիվանագիտական փաստաթղթում Արցախը հերթական անգամ միջազգայնորեն ճանաչվում է կողմ