տուն Լուրեր 25-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել Սեւանա լճում. 13-ամյա երեխան դուրս է բերվել...

25-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել Սեւանա լճում. 13-ամյա երեխան դուրս է բերվել լճից

147
0

Օգոստոսի 11-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի «Լագունա լողափ»-ին քաղաքացիներ են ջրահեղձ եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը քաղաքացիներից մեկը (13 տարեկան) ջրից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Փրկարարները ջրից  դուրս են բերել Ս.Բ.-ի (25 տարեկան) դին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: