Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում, որը վարել է խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը, համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկայացրել է համալսարանում վերջին ամիսներին իրականացվող բարեփոխումների ընթացքն ու արդյունքները:
Քննարկվել է համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդական անձնակազմի աշխատավարձերի բարձրացման հարցը: Հոգաբարձուների խորհուրդը որոշել է հոկտեմբերի 1-ից 25 տոկոսով բարձրացնել պրոֆեսորադասախոսական (530 աշխատակից) և 10-ից 15 տոկոսով ուսումնաօժանդակ (170 աշխատակից) անձնակազմերի աշխատավարձերը: Բացի այդ, ներդրվել է համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման համակարգը: