Բիբինի` ներկա չլինելը բացարձակ անհարգալից վերաբերմունք է ՀՀ Օրենսդիր իշխանության նկատմամբ: Այս մասին այսօր խորհրդարանում «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով լսումների ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե ինչ այլ ուղիներ կան` լուծելու ՀԷՑ-ում առաջացած խնդիրներն ու էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնելու համար:
Ի պատասխան` ՀԾԿՀ ղեկավարն ասաց, որ կա երկու ճանապարհ.
«Դոլարի փոխարժեքը նվազեցնենք և 24 միլիարդը մի տեղից գտնենք կամ արտոնյալ վարկ գտնենք երկարաժամկետ, որպեսզի սակագինը չբարձրանա: 24 միլիարդի տեղը ցույց տվեք, չբարձրացնենք, ես միայն կողմ կլինեմ»,- ասաց նա: