![FILE PHOTO: A medical worker holds a thermometer to check a passenger's temperature at a checkpoint as the country is hit by an outbreak of the novel coronavirus in Susong County](https://i1.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/03/0-73.jpg?resize=640%2C360&ssl=1)
Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 13 903-ով, մահացել է 862 մարդ։ Այս մասին ասվում է ԱՀԿ զեկույցում։
ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 511-ի։ Չինաստանում վարակվածների թիվն առաջին անգամ քիչ է, քան դրա սահմաններից դուրս վարակված մարդկանց թիվը։ Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է 86 434 վարակակիր։ Ընդհանուր առմամբ աշխարհում մահացել է 6606 մարդ, կեսից ավելին՝ Չինաստանից դուրս։
Վիրուսը ներթափանցել է 146 երկիր։ Այն ամենից արագ տարածվում է Եվրոպայում։ Մեկ օրում Գերմանիայում և Ֆրանսիայում հիվանդների թիվն աճել է մոտ 1000-ով։ Իտալիայում 27 հազար վարակակիր կա։