տուն Լուրեր 23,2մլրդ՝ ՏԿԱԻՆ-ին, 64, 8 մլրդ դրամ՝ ոստիկանությանը և 17,5 մլրդ դրամ՝ ԱԱԾ-ին

23,2մլրդ՝ ՏԿԱԻՆ-ին, 64, 8 մլրդ դրամ՝ ոստիկանությանը և 17,5 մլրդ դրամ՝ ԱԱԾ-ին

94
0

vostikanutyun

ԱԺ պաշտպանության, Ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ — գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

ԱԻՆ-ի մասով Ջանջուղազյանը հիշեցրեց, որ հաշվետու տարում ԱԻՆ-ը Տարածքային կառավարման նախարարության հետ միացված էր, որից հետո տեղի ունեցան կառուցվածքային փոփոխությունները և, ըստ այդմ էլ, գումարները կներկայացնեն որպես միասնական մարմին:
Ըստ նրա՝ ՏԿԱԻՆ-ին հատկացված է եղել 23,2մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է  99,2 %, այսինքն՝ 23,1 մլրդ-ի չափ օգտագործվել է:

Ըստ Ջանջուղազյանի՝ հիմնական մասը հատկացվել է փրկարար ծառայությանը՝ 7,4 մլրդ-ը: 35 ծրագիր է իրականացվել ՏԿԱԻՆ-ի կողմից: Գերատեսչությանը հատկացվել է ևս 78 մլն դրամ պահուստային ֆոնդից, որը հիմնականում օգտագործվել է:

Ջանջուղազյանի խոսքով՝ ոստիկանության բյուջեով հաշվետու տարում նախատեսված է եղել իրականացնել 26 ծրագիր, և կառավարության պահուստային ֆոնդից նույնպես միջոցներ են  նախատեսվել և օգտագործվել են: Ըստ նրա՝ ոստիկանության բյուջեն կազմել է 64, 8 մլրդ դրամ, կատարողականը՝ 9,9 տոկոս:

Հիմնական մասը՝ 30,4 մլրդ,  օգտագործվել է հասարակական կարգը պահպանելու և ապահովելու համար: Բացի այդ պետական կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության համար 10,4 մլրդ է օգտագործվել: Ճանապարհային ոստիկանության արտաբյուջեն 13,4 մլրդ դրամ է կազմել,  որն ամբողջությամբ օգտագործվել է: 232մլն դրամ էլ նախատեսվել է պահուստային ֆոնդից հատկացնել:
ԱԱԾ համար 2015թ-ի համար նախատեսվել է 17,5 մլրդ դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 97,8 տոկոս: