տուն Լուրեր 23-ամյա քաղաքացին ընկել է Երևանի Կիևյան կամրջից և մահացել

23-ամյա քաղաքացին ընկել է Երևանի Կիևյան կամրջից և մահացել

105
0

kiev.thumb

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 3-ին, ժամը 01.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ  քաղաքացի է ընկել Երևանի Կիևյան կամրջի տակ:

ՀՀ ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ռ. Ա.-ը (1993 թ. ծնված) ընկել է կամրջից, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ մահացել է: