23-ամյա Ինեսա Սրապիոնյանը գտնվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆեյսբուքյան օգտատեր Աննա Սարգսյանը: Մեջբերում ենք վերջինիս գրառումը:
Վերջապես եկավ այս պահը!!! Ես հավատում էի ու նա գտնվեց։
Բոլոր նրանց, ովքեր, անկախ նրանից ճանաչում էին Ինեսային, թե ոչ ուրախ եմ հայտնել, որ Ինեսան գտնվել է։
Չնայած, որ ես չեմ ճանաչում աղջկան, բայց դեպքին ծանոթանալով, չէի կարողացել անտարբեր անցնել։ Շատ շնորհակալ եմ այն հազարավոր մարդկանց, ովքեր տարածել էին գրառումս (եւ ոչ միայն իմը) ու ես զգում էի բոլորի ուժը կողքիս։
Գիտեմ՝ հիմա կհնչեն միլլիոնավոր հարցեր, որոնց պատասխանները դեռ տալ չենք կարող։ Բայց կարծում եմ բոլորիս համար ավելի կարեւոր է այս պահին, որ ամեն ինչ լավ է արդեն եւ նա վերջապես տանն է։
Ինեսա Սրապիոնյանի գտնվելու մասին լուրը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեցին նաեւ ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից:Կառույցից հայտնեցին, որ երիտասարդ աղջկա գտնվելու մասին Ոստիկանությանը տեղյակ են պահել Ինեսայի հարազատները: