Փետրվարի 16-ին կտրված ականջով «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն: Araratnews.am-ի հետ զրույցում «Գյումրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը նշեց, որ երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում:«Երկուշաբթի օրը արդեն պարզ կդառնա՝ իր ականջի հետ կապված ինչ են անելու. վիրահատական միջոցով տեղադրելու են արհեստական ականջ, բայց թե ինչ տարբերակով՝ պարզ կդառնա մի քանի օրից»,- ասաց Նարեկ Կիրակոսյանը: Նրա խոսքով վերքը մշակվում է հականեխիչ լուծույթներով:
Հարցին, թե ականջը գտնվել է,Նարեկ Կիրակոսյանը նշեց, թե այդ տեղեկատվությանը չի տիրապետում: Արհեստական ականջ տեղադրելուց հետո էլ երիտասարդը կշարունակի նորմալ լսել, քանի որ ըստ Նարեկ Կիրակոսյանի վնասվել է ոչ թե ներքին ականջը, այլ ականջի արտաքին խեցին:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» էր ընդունվել վիճաբանության հետևնքով աջ ականջը կտրված 23-ամյա երիտասարդ: Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Վիճաբանությունը տեղի էր ունեցել Շիրակի մարզում: