տուն Քաղաքական Միջազգային Նյու Յորքի իշխանությունները թույլատրել են եկեղեցու շենքում մզկիթ բացել

Նյու Յորքի իշխանությունները թույլատրել են եկեղեցու շենքում մզկիթ բացել

128
0

mosque4n-3-web

Նյու Յորքի քաղաքային խորհուրդը թույլատրել է մուսուլմաններին կաթոլիկ նախկին եկեղեցու տանիքից հեռացնել վեց խաչերը և այդ շինությունն օգտագործել որպես մզկիթ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Խաչերի հեռացման դեմ հանդես էին գալիս տեղի մի շարք բնակիչներ, ինչպես նաև եկեղեցու հետևորդներ: Ավելի քան 200 հոգի ստորագրել են պահանջագիր, որում նշվում է, որ 100 տարի առաջ կառուցված Սուրբ երրորդություն եկեղեցին համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը և ճարտարապետական կոթող է: Սակայն քաղաքային խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ քաղաքային իշխանություններն իրավունք չուեն միջամտելու մարդկանց հոգևոր կյանքին:

Եկեղեցին փակվել է 2010 թվականին՝քրիստոնյա այցելուների թվի կրճատման պատճառով: