տուն Լուրեր Բլոգ 21-րդ դարում մաքուր ջրերը նավթից էժան չեն. Ոսկան Սարգսյան

21-րդ դարում մաքուր ջրերը նավթից էժան չեն. Ոսկան Սարգսյան

165
0

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Շատ ենք կենտրոնացել պաշտոններ բաժանելու, Երևանի քաղաքապետի ընտրությունների, Ռոբերտ Քոչարյանին դատի տալու վրա: Իսկ ոխերիմ հարևանը սարի հետևն է: Արդեն երկու տարի է` խոսվում է Հախումի, Կողբի ջրամբարները կառուցելու մասին: Օգոստոսի 10-ին Նիկոլ Փաշինյանի Տավուշ այցի ժամանակ բարձրացվեց սահմանամերձ Կոթիում ոռոգման ջրամբար կառուցելու հարցը: Մեր գետերը ոռոգում են Ադրբեջանի դաշտերը, փոխանակ օգտագործենք մեր ազդեցության լծակները, անընդհատ ժողով ենք անում: 21-րդ դարում մաքուր ջրերը նավթից էժան չեն, տեր կանգնենք մեր ջրերին, ադրբեջանցիները ստիպված կլինեն փոխզիջումների: