Կառավարության որոշմամբ, փոփոխություններ են կատարվել պետբյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 2 մլրդ 161 միլիոն 796 հազար դրամով:
Գումարը հատկացվելու է ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Հարցի քննարկման ժամանակ Փաշինյանն ասաց, որ այդ մասին ինքն է առաջինը հրապարակային խոսել․ «Խոսքը այն որոշման մասին է, որ 2.1 միլիարդ դրամ հատկացնում ենք մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար»,- հարցի բուն նպատակը հասցրեց հանրությանը հասցնել վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը։ Տոնոյանն էլ հաստատեց դա՝ նշելով, որ մնացածը չի մանրամասնի։
Հարցը քննարկվելու է գաղտնի ռեժիմով:
Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ որպես անհրաժեշտություն նշված է 2019թ-ին մատակարարման ենթակա ապրանքների մատակարարման դիմաց պարտավորությունների կատարումը, ՀՀ զինված ուժերի ապահովումն անհրաժեշտ միջոցներով: