Ոստիկանությունից Araratnews.am-ին փոխանցեցին՝ Ազգային Ժողովի շենքի մոտից բերման է ենթարկվել 21 մարդ: Բերման ենթարկվածները ոստիկանության Արաբկիրի բաժնում են, ճշտվում է նրանց ինքնությունը:
Հիշեցնենք՝ քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող քաղաքացիների եւ ոստիկանության միջև տեղի ունեցան բախումներ: Քաղաքացիներին բերման ենթարկեցին հենց խորհրդարանի դարպասների մոտից:
Մանրամասներն՝ ավելի ուշ: