Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը «Ֆեյսբուքում» գրել է. «3 կարևոր փոփոխություն 8-րդ միջոցառման որոշումներում
Տուժած ոլորտների ցանկում ավելացվեցին ևս 13 գործունեության տեսակներ, արդյունքում ևս 21.000 աշխատակիցներ կարող են ստանալ իրենց աշխատավարձի կեսի չափով աջակցություն:
Միջոցառման աջակցությունից կարող են օգտվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները:
Նախկինում սխալ լրացված տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները հնարավոր է ուղղել մինչև մայիսի 5-ը, այն արդեն ուղղել են 1776 տնտեսվարողներ, որոնց 6000 աշխատակիցները կօգտվեն ծրագրի աջակցությունից:
Նշված փոփոխությունները լիարժեք կգործեն մայիսի 4-ից»: