տուն Քաղաքական Միջազգային 2050 թվականին մուսուլմանների թիվը կասնի քրիստոնյաների թվին

2050 թվականին մուսուլմանների թիվը կասնի քրիստոնյաների թվին

92
0

263298_10150393441263084_378659123083_10337749_3572600_n

Քրիստոնեությունն աշխարհի առաջատար կրոնն է իր հետևորդների թվով, սակայն քրիստոնյաների թվին շատ արագ հասնում են մուսուլմանները։

Եթե այս տենդենցը շարունակվի, ապա 2050 թվականին քրիստոնյաների և մուսուլմանների թիվը գրեթե կհավասարվի, իսկ 2070 թվականին աշխարհում ավելի շատ մուսուլման կլինի, քան քրիստոնյա։ Նման կանխատեսում է արվում Պյուի անվան հետազոտական կենտրոնի զեկույցում, որը գտնվում է Վաշինգտոնում։

Այդ փաստաթղթի համաձայն՝ 2010 թվականին աշխարհում կար 2.2 մլրդ քրիստոնյա։ Նրանք կազմում էին աշխարհի բնակչության 31 տոկոսը։ Մուսուլմանների թիվը կազմում էր 1.6 մլրդ կամ 23 տոկոս։