Թուրքական աէրոտիեզերական ընկերությունը ավարտում է Թուրքիայի պատմության մեջ առաջին կործանիչ ինքնաթիռ կառուցելու փաստաթղթերի նախապատրաստումը: Այս մասին հաղորդում է Yeni Şafak-ը` նշելով, որ առաջին թռիչքը կիրականացվի 2023 թվականին հանրապետության ստեղծման հարյուրամյակի կապակցությամբ:
Ինքնաթիռի կառուցումը նախաձեռնել է Թուրքիայի պաշտպանողական արդյունաբերության քարտուղարության կողմից, փաստաթղթերի նախապատրաստումը տևել է 2,5 տարի: Թեպետ առաջին թռիչքը նախատեսված է 2023 թվականին, սակայն ինքնաթիռների լիակատար շահագործումը կսկսվի 2030-ին:
Ներկայում Թուրքական բանակում շահագործվում են հիմնականում ամերիկյան ռազմական ինքնաթիռներ: