տուն Լուրեր 2020 թ. ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին կկազմի ընդամենը 6.75 մլն դոլար

2020 թ. ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին կկազմի ընդամենը 6.75 մլն դոլար

112
0

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

 «Foreign Assistance»-ի խողովակով հենց այսքան գումար է նախատեսված Հայաստանին աջակցելու համար:

Համեմատության համար նշեմ, որ 2019 թ. այդ գումարը $ 6.4 մլն էր, 2018-ին` $ 6.80 մլն, 2017-ին` $ 26.41 մլն, 2016-ին` $ 23.10մլն:

2020 թ. նախատեսված գումարից`

$ 100.000 կտրամադրվի կրթության ոլորտին,

$ 800.000՝ տնտեսական զարգացման ոլորտին,

$ 3.100.000՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտին,

$ 1.500.000՝ անվտանգության և խաղաղության համար (այստեղ նաև գումար է նախատեսված կոնֆլիկտների լուծման և հաշտեցման համար):

Մնացածը` այլ ոլորտներին:

«Foreign Assistance»-ի խողովակով ամենամեծ օգնությունը ստացել ենք 2011 թ.` $ 45.2 մլն:

Սա ԱՄՆ 2020թ. արտաքին աջակցության բյուջեով նախատեսված օգնությունն է: Իհարկե չեն բացառվում նաև լրացուցիչ փաթեթներ, բայց դեռևս առաջընթաց չկա: