ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում 2020 թ. բյուջեի մասին խոսելիս անդրադարձավ ՀԴՄ չխփողներին: Նա ասաց, որ ՀԴՄ չխփողները գողանում են բանակից, զինվորից, թոշակառուից, ուսուցչից: «Այս գողությունը պատժվելու է»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն մարդիկ, որոնք միկրոբիզնեսով են զբաղվում, 2020-ի հունվարի մեկից կազատվեն հարկերից: «Նրանք պետք է ՀԴՄ խփեն, որ տարին ցույց տա՝ 24 միլիոն դրամից ցածր է շրջանառությունը, հարկեր չեն ուզելու»,- տեղեկացրեց վարչապետը: