տուն Սպորտ 2020 թվականի Օլիմպիական խաղերը տեղի կունենան Տոկիոյում

2020 թվականի Օլիմպիական խաղերը տեղի կունենան Տոկիոյում

273
0

Տոկիոյում ավարտվել են Նոր ազգային մարզադաշտի կառուցման աշխատանքերը և տեղի է ունեցել բացման հանդիսավոր արարողությունը։

Խաղադաշտը նախապատրաստվել է հատուկ հաջորդ տարվա ամառային Օլիմպիական խաղերի համար։ Reuters-ի հաղորդմամբ բացման արարողությանը մասնակցել է նաեւ Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեն։

Օլիմպիական մարզադաշտը կառուցվել է երեք տարում, հին մարզադաշտի տեղում, որտեղ հյուրընկալվել են 1964 թվականի Օլիմպիական խաղերը։ Նոր մարզադաշտի արժեքը կազմել է 18 միլիարդ դոլար։