Կառավարությունը պատրաստվում է պետբյուջեն լուրջ փոփոխությունների ենթարկել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2019 թվականի բյուջեն գնահատում եմ իներցիոն, որովհետեւ դա դեռեւս մեր կառավարության բյուջեն չէ: Դա ինչ-որ առումով նախկինից եկած իներցիայի բյուջեն է: Դա նախկին կառավարության բյուջեի ուրվականն է: Մեր տրամադրությունն այն է, որ ընթացքում այդ բյուջեն պետք է շատ լուրջ փոփոխությունների ենթարկվի»,- ընդգծեց Փաշինյանը:
Հիշեցնենք՝ կառավարության նախորդ նիստում միաձայն ընդունվեց 2019-ի բյուջեի նախագիծը: