ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է, որ 2019 թվականի հունվարից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում տեղի է ունեցել 6 դժբախտ դեպք, որոնց արդյունքում աշխատողները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների պահպանումը պարզելու նպատակով տեսչական մարմնի ղեկավարի 2019 թվականի հուլիսի 2-ի N01/6200-19 որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում ներկայումս ընկերությունում իրականացվում է զննում: