Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների «Մեկ պատուհան» գրասենյակներում 2018 թվականի ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 179322 դիմում և գրություն, որոնք մուտքագրվել են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ:
Սահմանված ժամկետում դրանց վերաբերյալ տրամադրվել են անհրաժեշտ փաստաթղթեր և կամ պատասխան գրություններ:
Ըստ ոլորտների՝ առավել մանրամասն վիճակագրությանը հնարավոր է ծանոթանալ քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Տեղեկատվական կենտրոն» բաժնի հաշվետվություններ ենթաբաժնում: