տուն Տնտեսական 2018-ի նոյեմբերի համեմատ անշարժ գույքի գործարքներն աճել են 13.9 տոկոսով. Կադաստրի կոմիտե

2018-ի նոյեմբերի համեմատ անշարժ գույքի գործարքներն աճել են 13.9 տոկոսով. Կադաստրի կոմիտե

203
0

2019 թվականի նոյեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 17’433 իրավունքի պետական գրանցման գործարք, ինչը 2018 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ աճել է 13.9 % -ով:

Այս մասին հայտնում են Կադաստրի կոմիտեից․ ըստ հաղորդած տեղեկության Երեւան քաղաքում 2019 թվականի նոյեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ աճել են 2.0 %-ով, իսկ 2018 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ՝ 13.7 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի նոյեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ աճել են 1.0 %-ով, իսկ 2018 թվականի նոյեմբերի համեմատ՝ 4.7%-ով: