2017 թվականին գրանցվել է վերջին տարիների ամենաբարձր տնտեսական աճը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
«2017 թվականին տնտեսական ակտիվության արագացումը պայմանավորված էր արդյունաբերության և ծառայությունների մատուցման ճյուղերով և շինարարական ճյուղի աճի վերականգնմամբ»,- ասաց Ջավադյանն ու հավելեց, որ գյուղոլորտում գրանցվել է իրական ծավալների նվազում:
«Այս ամենի արդյունքում գրանցվել է վերջին տարիների ամենաբարձր տնտեսական աճը՝ 7,5 տոկոս, որը զգալիորեն գերազանցել է պետական բյուջեի տարեկան ծրագրում նախատեսված 3,2 տոկոս տնտեսական աճը»,- ասաց Ջավադյանը:
Ջավադյանը նշեց, որ տնտեսական աճի վրա ազդեցություն են ունեցել թե՛ արտաքին, թե՛ ներքին գործոնները: