տուն Լուրեր 2017-ի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 80 հազար ռուս զբոսաշրջիկ

2017-ի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 80 հազար ռուս զբոսաշրջիկ

130
0

31951a1e3f58e35c1d9122e7a309f36a

2017-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել ավելի քան 400 հազար մարդ. ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան են ժամանել Ռուսաստանից (79.551):

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ երկրորդ տեղում են Իրանից ժամանած զբոսաշրջիկները (37.758), ԻԻՀ-ին հաջորդում է Վրաստանը (34.658):

Առաջին տասնյակում են հայտնվել նաև Ֆիլիպինները, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Թուրքիան:

Հաղորդվում է նաև, որ մեր  երկիր այցելած զբոսաշրջիկների կեսն ունի Հայաստանի քաղաքացիություն: