2016թ. Երկրի բնակչության ամենահարուստ 1%-ը ավելի մեծ կարողություն կունենա, քան մնացած 99%-ը: Այս մասին զգուշացնում է բրիտանական բարեգործական Oxfam կազմակերպությունը:
Կազմակերպությունը փորձում է Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին ընդառաջ հասարակության ուշադրությունը հրավիրել աշխարհում աճող անհավասարության վրա:
Oxfam-ի ղեկավար Ուիննի Բյանյիմը հայտարարել է, որ անհավասարությունը հասել է ցնցող մասշտաբների, իսկ ամենահարուստների և ամենաաղքատների միջև անդունդը գնալով խորանում է:
Կազմակերպությունը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել պայքարել հարկերից խուսափելու դեմ և բարելավել պետական ծառայություների մակարդակը՝ ամրագրելով նվազագույն աշխատավարձի բավական բարձր շեմ: