«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստվում է 2016 թվականին վաճառել Լիոնել Մեսիին: Այս մասին հաղորդում է Cadena Cope ռադիոկայանը:
Վաճառքը տեղի կունենա ակումբի նախագահի ընտրություններից հետո: Լիոնել Մեսսին կտեղափոխվի այն ակումբը, որն առավելագույն գումարը կվճարի 27-ամյա արգենտինացու համար:
Ռադիոկայանի տեղեկություններով` Լիոնելն այլևս չի ցանկանում մնալ «Բարսելոնայում», քանի որ իրեն այնպես չեն գնահատում, ինչպես «Ռեալում» Կրիշտիանո Ռոնալդուին: