տուն Լուրեր 2016 թվականին ավելի քան 100 հազար փախստական է ժամանել Հունաստան և Իտալիա

2016 թվականին ավելի քան 100 հազար փախստական է ժամանել Հունաստան և Իտալիա

119
0

migrants-lesbos_3429322b

2016 թվականին ավելի քան 100 հազար փախստական է ժամանել Հունաստան և Իտալիա, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալները:

97 հազար մարդ ժամանել է Հունաստան, ևս 7,5 հազար` Իտալիա:

«Այդ ընթացքում զոհվել է 410 գաղթական և փախստական: Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանից Թուրքիայով և Հունաստանով դեպի Եվրոպա տանող ուղին շարունակում է մնալ ամենավտանգավորը»,- ասվում է հաղորդագրության մեջ: