տուն Լուրեր 2016 թվականը մեկնարկում է Հայաստան-ԵՄ գործադիր եւ խորհրդարանական հանդիպումներով

2016 թվականը մեկնարկում է Հայաստան-ԵՄ գործադիր եւ խորհրդարանական հանդիպումներով

69
0

evramiutyun2016 թվականը մեկնարկում է Հայաստան-ԵՄ գործադիր եւ խորհրդարանական հանդիպումներով: Ստրասբուրգում, այսօր՝ հունվարի 21-ին, տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) տասնվեցերորդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ եւ Եվրոպական խորհրդարանի անդամները: Նիստը հաջորդեց 3 օր առաջ տեղի ունեցած Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի գործադիր ճյուղից նրանց գործընկերների 16-րդ հանդիպմանը:  Թե՛ ԽՀՀ-ն, եւ թե՛ Համագործակցության խորհուրդը հանդես եկան համատեղ հայտարարություններով մի քանի կարեւոր թեմաների շուրջ, մասնավորապես Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագայի, հայաստանյան զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am ) ողջունում է հայ եւ եվրոպացի պաշտոնյաների մասնակցությամբ այս շաբաթ տեղի ունեցած հանդիպումների արդյունքները:

«Մասնավորապես ողջունելի է, որ հանդիպումները կայացել են թե՛ կառավարության, եւ թե՛ օրենսդիր դաշտի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը վկայում է իրենց հարաբերություններին՝ Հայաստանի եւ Եվրամիության հաղորդած կարեւորության մասին: Ընդունված հայտարարությունների խորությունն ու բովանդակությունը կարող են նաեւ հույս հանդիսանալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հզորացման եւ մասնավորապես իրավական շրջանակային նոր համաձայնագրի արագ ստորագրման ոլորտների համար»,- նշում է ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

Այս առումով, ԽՀ հանձնաժողովը նույնպես  ողջունում է «2015 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստան-ԵՄ հարաբերությունների մեկնարկը բարձր մակարդակով, ի դեմս համապարփակ շրջանակային նոր համաձայնագրի, որը կներառի քաղաքական, տնտեսական եւ ոլորտային համագործակցություն››: Հաշվի առնելով, որ Հայաստանը եւ Եվրամիությունը իրենց հարաբերությունները չեն սկսում զրոյից, այլ կարող են կիրառել Ասոցացաման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացից ստացված աշխատանքի արդյունքը, ԽՀ հանձնաժողովը հույս հայտնեց Հայաստան-ԵՄ բանակցություններն արագ ավարտին հասցնելու մասին»:

Անդրադարձ կատարվեց նաեւ շարժունակության օրակարգին, եւ երկու կողմերը դրական գնահատեցին վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի որոտներում ներդրումը, ինչը կարող է ճանապարհ հարթել դեպի վիզաների ազատականացմանն ուղղված երկխոսությանը: Երկու կողմերն էլ ընդգծեցին Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում Եվրամիության աջակցության կարեւորությունը: Բացի այդ, ԵՄ-ն ընդունում է սիրիացի փախստականների ճգնաժամի հարցում Հայաստանի դրական դերը: ԽՀ հանձնաժողովը կոչ արեց Եվրոպական հանձնաժողովին եւ ԵՄ անդամ երկրներին «դրական որակել համապատասխան ծրագրերի իրագործման հարցում Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցված աջակցության ցանկացած խնդրանք, որոնք նպատակաուղղված են Հայաստանում սիրիացի փախստականների սոցիալական ինտեգրմանը»:

Հիշատակվեց նաեւ Լեռնային Ղարաբաղում առկա մտահոգիչ իրավիճակը: Հայաստան-ԵՄ ԽՀ հանձնաժողովը իր մտահոգությունը հայտնեց «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով շարունական մահվան դեպքերի եւ հրադադարի համաձայնագրի հաճախակի դարձող լուրջ խախտումների վերաբերյալ՝ ներառյալ ծանր հրետանու եւ ականանետերի գործածումը, որոնք շարունակաբար հանգեցնում են կյանքերի կորստի՝ նույնիսկ քաղաքացիական բնակչության շրջանում:

Երկու հայտարարություններում էլ վերահաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես միջազգային մանդատ ունեցող միակ միջնորդի համանախագահության ներքո հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵՄ աջակցությունը: Ավելին, ԽՀ հանձնաժողովը կոչ արեց ‹‹համաեվրոպական եւ միջազգային այլ կառույցներին ու մարմիններին համաձայնեցնել իրենց միջնորդություններն ու բանաձեւերը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով››:

Որպես Լեռնային Ղարաբաղի եւ Եվրոպայի միջեւ շփումների ամրապնդման միջոց, Հայաստան- Եվրոպա խորհրդարանական հանձնաժողովը կոչ է անում ԵՄ-ին ‹‹իր փոխանակման եւ շարժունակության ծրագրերում ընդգրկել ուսուցիչներ եւ ուսանողներ հակամարտության գոտիներից, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղը՝ համաձայն 2015 թվականի մայիսին ընդունված Բոլոնյան գործընթացի կոմյունիկեի, որը  վավերացվել է նաեւ ԵՄ անդամ բոլոր պետությունների եւ Եվրոպական հանձնաժողովի կողմից››